Էրդողանը նախատեսում է զրուցել Պուտինի և Զելենսկու հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է հեռախոսով խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու հումանիտար միջանցքի կազմակերպման հնարավորությունը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը՝ «Մարդու իրավունքների ապագան 21-րդ դարում» օմբուդսմենների համաժողովի արդյունքներով։
«Համաժողովի հիմնական արդյունքներից մեկը կարելի է անվանել Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենների անցած հանդիպումները։ Դրանք դրական էին»,- ասել է Մալքոչը CNN Türk-ի եթերում:
Նա պարզաբանել է, որ իրենք Էրդողանին առաջարկել են մշակել հացահատիկային միջանցքի նախաձեռնությունը։ Նա հանձնարարել է աշխատանքներ տանել այս ուղղությամբ։
Օմբուդսմենն ընդգծել է, որ այսօր կամ վաղը Էրդողանը նախատեսում է հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի և Զելենսկու հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...
Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։...
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...
Ադրբեջանը պարտավոր է վերականգնել Բերձորի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Միրզոյան
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերո...