ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները խանգարում են մի շարք երկրների զարգացմանը. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ
ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները խաթարում են մի շարք երկրների սոցիալ-տնտեսական զարգացումը, հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը։
Դիվանագետը կոչ է արել վճռականորեն հրաժարվել միակողմանի պատժամիջոցներից՝ միջազգային մակարդակում օրենքի գերակայությունն ամրապնդելու համար։ Նա նշեց, որ նման սահմանափակումների անօրինականությունը չի կարելի թաքցնել։
«Որոշ երկրներ անհիմն կերպով միակողմանի պատժամիջոցներ են սահմանում միջազգային իրավունքի շրջանակներից դուրս՝ դանդաղեցնելով երկրների սոցիալ-տնտեսական զարգացումը և ստեղծելով հսկայական հումանիտար խնդիրներ՝ խախտելով արդար մրցակցության և շուկայական տնտեսության սկզբունքները», - նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ մի շարք երկրներ, հատկապես ԱՄՆ-ը, խեղդում են օտարերկրյա տեխնոլոգիական ընկերություններին և արհեստականորեն խաթարում մատակարարման շղթաները։
Նմանատիպ հոդվածներ
Թանկացել են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակներ. ԶԼՄ
Հայաստանի վիճակագրական կոմիտեն սպառողական շուկայում գնաճ է արձանագրել: Հանրապետության բոլոր քաղաքներում անցյալ տարվա դեկ...
Եվրոպայում գազի գինը գերազանցել է 760 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց
Եվրոպայում գազի գինը այսօրվա սակարկությունների արդյունքներով հասել է 760,9 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց` համաձայն Լոնդոնի ICE...
Համաշխարհային տնտեսական աճը կտրուկ կդանդաղի. ինչ է սպասվում Հայաստանին
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,1 տոկոս, իսկ 2024-ին՝ 4,8 տոկոս: Այս մասին ն...
Ղազախստանը առաջին 20 հազար տոննա նավթը կուղարկի Գերմանիա
Ղազախստանը մտադիր է առաջին 20 հազար տոննա նավթը Գերմանիա մատակարարել հունվարին։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնե...