Թանկացել են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակներ. ԶԼՄ
Հայաստանի վիճակագրական կոմիտեն սպառողական շուկայում գնաճ է արձանագրել: Հանրապետության բոլոր քաղաքներում անցյալ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.0-1.1 տոկոսով: Երեւանում սպառողական գներն աճել են 1.1 տոկոսով: Այս մասին գրում է Armlur.am-ը:
Թանկացել են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակներ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հացի գինը նախորդ տարվա դեկտեմբեր ամսին նոյեմբերի հետ համեմատ բարձրացել է 0.3 տոկոսով: Բայց մեկ տարվա ընթացքում հացը թանկացել է 14.3 տոկոսով: Թանկացել է նաեւ ձավարը, հաճարը: Իսկ ահա սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են 2.4 տոկոսով: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 2.3 տոկոսով:
Ձվի գինն է բարձրացել. հավկիթի շուկայում դեկտեմբեր ամսին նոյեմբերի համեմատ գրանցվել է 6.6 տոկոս գնաճ: Կարագի և հրուշակեղենի գները եւս բարձրացել են: Կարագի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 4 տոկոսով, իսկ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ այն թանկացել է 0.3 տոկոսով: Ալյուրն է էժանացել՝ 0.6 տոկոսով: Բայց մեկ տարվա ընթացքում, հակառակը, այն թանկացել է 7.6 տոկոսով: Նույն պատկերն է նաեւ բրձնի, ոսպի, մակարոնեղենի, հնդկացորենի, ոլոռի, մարգարինի շուկաներում: Նշված ապրանքատեսակները նախորդ տարվա դեկտեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ թանկացել են, իսկ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ՝ էժանացել, բայց չնչին:
Մանրամասները` կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Համաշխարհային տնտեսական աճը կտրուկ կդանդաղի. ինչ է սպասվում Հայաստանին
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,1 տոկոս, իսկ 2024-ին՝ 4,8 տոկոս: Այս մասին ն...
Եվրոպայում գազի գինը գերազանցել է 760 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց
Եվրոպայում գազի գինը այսօրվա սակարկությունների արդյունքներով հասել է 760,9 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց` համաձայն Լոնդոնի ICE...
Ղազախստանը առաջին 20 հազար տոննա նավթը կուղարկի Գերմանիա
Ղազախստանը մտադիր է առաջին 20 հազար տոննա նավթը Գերմանիա մատակարարել հունվարին։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնե...
ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները խանգարում են մի շարք երկրների զարգացմանը. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ
ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները խաթարում են մի շարք երկրների սոցիալ-տնտեսական զարգացումը, հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի...