Ինչու հենց Վահե Ղազարյանը դարձավ ՆԳ նախարար․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 4-ին գրել էր, որ ՀՀ ներքին գործերի նախարար կնշանակվի ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Երեկ նշանակումը պաշտոնապես եղավ: Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական իր թիմակիցներին բացատրել է, թե ինչու պետք է հենց ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվեր ներքին գործերի նախարար:
ՔՊ թիմում տարակուսել էին, թե ինչպես պետք է ոստիկանապետը ներկայանա ԱԺ նիստերին, պատասխանի հարցերին, երբ այսքան ժամանակ հրապարակային գործունեություն չի ծավալել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանը թիմակիցներին հասկացրել է, որ, նախ, որոշումը իրենն է, ապա բացատրել է, որ ներքին գործերի նախարարը պետք է համակարգին տիրապետող լինի, իմանա աշխատակիցների աշխատելաոճը, նրանց ով լինելը, իսկ համակարգին լավ տիրապետում եւ աշխատանքային երկար տարիների փորձ ունի հենց Վահե Ղազարյանը: ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պլանները ձախողվեցին թերեւս. նա ամեն ինչ անում էր, որպեսզի Ղազարյանը նախարար չդառնա:
Ինչպես հայտնի է, 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին նախագիծը: Այսպիսով, ըստ ընդունված նախագծի՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ով է Զեյթունում սպանված երիտասարդը. մանրամասներ. ԶԼՄ
Հայտնի է դարձել, թե ով է Զեյթունում սպանված երիտասարդը: Վերջինս Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Արմեն Զա...
Արցախում 6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հունվարի 9-ից նախադպրոցական հաստատությու...
Ինչ է եղել իրականում. Արցախի ԱԱԾ-ն` ադրբեջանական կողմի «բեմականացման» մասին
Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ 2023 թ. հունվարի 1-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թորոս Ղազարյանը, որը զբ...
Բացառիկ փաստաթուղթ. Հրապարակվել է Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ղեկավարի ամբողջական ցուցմունքը. ԶԼՄ
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոն...