Ի՞նչ է որոշվել Հայաստանում մնացած արցախցի դպրոցականների համար. ԿԳՄՍ
Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի դպրոցահասակները հունվարի 9-ից հաճախում են ՀՀ դպրոցներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Սյունիքի մարզպետարանի համագործակցությամբ արցախցի դպրոցահասակ երեխաները հաճախում են Գորիսի և Երևանի հանրակրթական դպրոցներ, ինչպես նաև մասնագիտական դպրոցներ՝ պայմանավորված երեխաների կրթական կարիքով: Աշակերտների՝ դպրոցներում տեղակայման համար հիմք են ընդունվել Արցախի ԿԳՄՍ նախարարության տրամադրած ցանկերը:
ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները ակտիվորեն աշխատում են արցախցի երեխաների հետ՝ իրականացնելով հոգեբանական աջակցության տրամադրում:
Երեխաների կրթության շարունակականության ապահովման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն` ՀՅԴ-ականների տներում կատարված խուզարկությունների մասին
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով ՀՅԴ-ականների տներո...
Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին վերահաստատեցին Արցախի շրջափակման փաստը. Արցախի դատախազություն
Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին վերահաստատեցին Արցախի շրջափակման փաստը: Այս մասին գրում է Արցախի դատախազությունը:09.0...
Պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին տեղափոխվել է հոգեբուժական կլինիկա
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ կրտսեր Գուրգեն Արսենյանը, որը վերջերս ձերբակալվել էր,...
Եկամտայհարկը նվազում է, սոցվճարը՝ բարձրանում. աշխատողների հարկերի փոփոխությունները 2023-ին
2023 թվականից Հայաստանում գրանցված աշխատողների եկամտային հարկի դրույքաչափը նվազում է: Միևնույն ժամանակ, բարձրանում է կու...