Բայդենի նախկին առանձնատանը հույժ գաղտնի նշումով փաստաթղթեր են հայտնաբերվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախկին առանձնատանը հույժ գաղտնի նշումով փաստաթղթեր են հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Փաստաթղթերը հայտնաբերվել են Փենն-Բայդենի դիվանագիտության և գլոբալ ներգրավվածության կենտրոնի կողպված կաբինետում և թվագրվում են (2009-2017) թթ. Բայդենի փոխնախագահ եղած ժամանակաշրջանից:
ԱՄՆ պետական ծառայողները, ներառյալ նախագահը և փոխնախագահը, պարտավոր են բոլոր պաշտոնական փաստաթղթերը ներկայացնել արխիվ, երբ նրանք լքում են իրենց պաշտոնը: Ուստի անհասկանալի է, թե ինչպես են գաղտնի փաստաթղթերը հայտնվել Բայդենի մասնավոր գրասենյակում։
Սպիտակ տունն ասում է, որ փաստաթղթերն այժմ ուսումնասիրվում են ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Ալիևի երեկվա ելույթները հաստատեցին` Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է. Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքական իրավիճակին․ «Հայաստանի և Ադ...
Կրեմլը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի առաջարկի մասին
Կրեմլը հայտնել է, որ Հայաստանի ղեկավարության առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ, քննարկվում է Մոս...
«Ալիևի երեկվա հայտարարությունը մաքուր խոստովանություն էր». Մարուքյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ` խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման մասին, հայտարարեց. «Եթե նրանցից ոմանք չեն ցանկանո...
Ալիևը շարունակում է սպառնալ Հայաստանին
Բռնապետ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ երրորդ պատերազմ սկսելու պլաններ չունի: Ինչպես արդեն հայտնել էինք`...