Փոփոխություններ են եղել Արցախի ներդրումային և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումները: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ կազմը՝ բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն: Նրանք են.
- Ռուբեն Վարդանյան՝ Արցախի Հանրապետության պետական նախարար (Խորհրդի նախագահ),
- Մեսրոպ Առաքելյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,
- Արման Հակոբջանյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,
- Գրիգորի Մարտիրոսյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:
Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը.
- Ռուբեն Վարդանյան՝ Արցախի Հանրապետության պետական նախարար (Խորհրդի նախագահ),
- Հրանտ Սաֆարյան՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար,
- Սուրեն Գալստյան՝ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
- Վահրամ Բաղդասարյան՝ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար,
- Մեսրոպ Առաքելյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...
Ադրբեջանը պարտավոր է վերականգնել Բերձորի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Միրզոյան
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերո...
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...
Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։...