«Ոչ մի ձևի դեմը չենք կարում առնենք, պարո՛ն քաղաքապետ». Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
Ինչպես արդեն հայտնել ենք Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական խորհրդակցություն: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, դիմելով Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, հետաքրքրվեց՝ «մենք Կորեայի ձորում խնդիր ենք ունեցել, հա՞, շինաղբ են էլի տարել, թափել»։
«Քաղաքացի է, որը արդեն երրորդ անգամ է նույն գործողությունն անում. ապօրինի շինություն է կառուցում, քանդել ենք, բայց երևի մեկ ամիս առաջ նորից նույն գործողությունը արել են, նորից քանդվել է»,- հայտնել է Ազատյանը։
Քաղաքապետի դիտարկմանը՝ տեսախցիկ պետք է տեղադրել, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն արձագանքել է․ «Էսի էդ հարցը չի, ստեղ ոչ թե բերում են շինաղբ են լցնում, այլ ուղղակի ինքը ոնց որ․․․ ուրիշ հարցա սա։ Համայնքի հողի վրա տուն ա սարքում, երկու անգամ իրա տունը քանդվել ա․․․ քանդում ենք, սարքում ա։ Երեք ախպեր են, մի ախպերը հոգեկան խնդիրների մեջ է։ Պարո՛ն քաղաքապետ, ոչ մի ձևի դեմը չենք կարում առնենք․․․ ոստիկանության հետ համագործակցում ենք»։ Հրաչյա Սարգսյանն առաջարկել է առանձին քննարկել խնդիրը:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին տեղափոխվել է հոգեբուժական կլինիկա
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ կրտսեր Գուրգեն Արսենյանը, որը վերջերս ձերբակալվել էր,...
Եկամտայհարկը նվազում է, սոցվճարը՝ բարձրանում. աշխատողների հարկերի փոփոխությունները 2023-ին
2023 թվականից Հայաստանում գրանցված աշխատողների եկամտային հարկի դրույքաչափը նվազում է: Միևնույն ժամանակ, բարձրանում է կու...
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախցի մայրիկները երեխաների հետ հավաքվել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի շենքի դիմաց
Փաստաբան Անուշ Շահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Արցախցի մայրիկները երեխաներ...