Լե Գրեն ներողություն է խնդրել Զիդանից
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (FFF) Նոել Լե Գրեն ներողություն է խնդրել ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանից:
«Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ խոսքերի համար, որոնք բոլորովին չեն արտահայտում ոչ իմ մտքերը, ոչ էլ իմ վերաբերմունքն այն ֆուտբոլիստի հանդեպ, որը եղել է Զիդանը, և այն մարզչի հանդեպ, որը նա դարձել է:
Ես տվեցի հարցազրույց, որը չպետք է տայի` հակադրելով Դիդյե Դեշամին և Զինեդին Զիդանին՝ բախելով ֆրանսիական ֆուտբոլի երկու խորհրդանիշներին: Ես խոստովանում եմ, որ անտեղի արտահայտություններ եմ թույլ տվել, որոնք թյուրիմացության տեղիք են տվել:
Զիդանը գիտի, թե որքան մեծ հարգանք եմ տածում նրա և բոլոր ֆրանսիացիների հանդեպ»,- Լե Գրեի խոսքերն է փոխանցում AFP-ը:
Ավելի վաղ Լե Գրեն կոշտ էր պատասխանել Զիդանի մասին հարցին: Ֆրանսիացի մասնագետին աջակցող խոսքեր են հղել Մադրիդի «Ռեալը» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն: