ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրետակոծել են Սյունիքի մարզում գտնվող ասֆալտի գործարանը. Aravot
Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հրետակոծել են Սյունիքի մարզի Նորավան բնակավայրում գտնվող «Ա․Ա․Բ Պրոյեկտ» ՍՊ ընկերության պատկանող ասֆալտի գործարանը։ Հրետակոծության հետեւանքով հոսանքազրկվել է գործարանը, սարքավորումներն են վնասվել, խափանվել է արտադրական գործընթացի ծրագրային ցիկլը։ Հրետակոծության ժամանակ գործարանը չի աշխատել, միայն պահակն էր այնտեղ։ Վերջինս չի տուժել։
Հայտնում է «Aravot-ը»:
Ընկերությունն այս պահին կառուցում է ռազմավարական նշանակություն ունեցող ՝ Լծեն-Շամբ, Տաթեւ-Լծեն, Արցախ-Կոռնիձոր ճանապարհները։ Բնականաբար, ըստ ընկերության պատասխանատուների՝ դեպքի հետեւանքով կդժվարանան իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքները։ Մի քանի օր է անհրաժեշտ, որպեսզի գործարանի աշխատանքը վերականգնվի։
Իրավապահ մարմինների կողմից դեպքի հանգամանքները պարզվում են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռումբի մասին ահազանգ. «Jetstar» ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայի օդանավակայանում
«Jetstar» ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայի օդանավակայանում՝ ռումբի մասին հաղորդագրություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր վթար Թուրքիայում. 5 մարդ է զոհել, 23–ը` վնասվածքներ ստացել
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով մահացել է 5 մարդ, վիրավորվել՝ 23-ը, հայտնում է TR...
Հրդեհ ՊՆ զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի կացարանում. կան զոհեր ու վիրավորներ. ՀՀ ՊՆ
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի...
Նոր մանրամասներ՝ «Դեգուստո»-ի մոտ տեղի ունեցած սպանությունից
Իրավապահները պարզել են հունվարի 6-ին, Երևանում «Դեգուստո» արագ սննդի կետի մոտից հիվանդանոցներ տեղափոխված մահացածի և 3 վի...