Քաղաքականություն

Բլինկենը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույց կունենա

Բլինկենը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույց կունենա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն առաջիկա օրերին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույց կունենա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը, տեղեկանում ենք պետքարտուղարության պատոնական էջից։ 


«ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը պարբերաբար զրուցում է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկեր առաջնորդների հետ։ Ակնկալում եմ, որ առաջիկա օրերին նա հնարավորություն կունենա կրկին հեռախոսով շփվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ»,–ասել է նա։ 


Միաժամանակ Փրայսն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցել են երկկողմ հիմունքներով։ Նրա խոսքով` համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ` ինչպիսին է ԵԱՀԿ-ն, որպեսզի նպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և լուծումներ գտնեն ԼՂ հակամարտության կամ դրա հետևանքների լուծման համար։ 


Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել` ամերիկացի դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը լքում է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդականի պաշտոնը: Փրայսն այս առնչությամբ ընդգծել է, որ Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խախտում Հարավային Կովկասում անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ ու խաղաղ ապագա ապահովելու` Միացյալ Նահանգների դիրքորոշումը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250