ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձել են գողանալ բանկոմատը, ընթացքում նոր նկատել են պահակին, թողել ու փախել
Դիմակավորված երկու տղամարդիկ Վարդենիս խոշորացված համայնքի Գեղամասար բնակավայրի խանութներից մեկից փորձել են բանկոմատ գողանալ։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Խանութի պահակը դեպքի վայր մեկնած ոստիկաններին հայտնել է, որ տեսել է , թե ինչպես են դիմակավորված տղամարդիկ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել խանութի դռան փականը, մտել ներս և փորձել գողանալ բանկոմատը, բայց երբ տեսել են պահակին, «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։
Ոստիկաններն օրեր անց հայտնաբերել և ոստիկանության բաժին են ներկայացրել 28 և 38 տարեկան երկու տղամարդու, որոնք եղել են Սոթքի բնակիչներ։
Պարզվել է, որ 28–ամյա տղամարդը քրոջ ամուսնու հետ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Գեղամասար, կոտրել խանութի դռան փականը, փորձել են գողանալ բանկոմատը, բայց տեսնելով պահակին, դիմել են փախուստի։
Մեքենան տեղափոխվել է Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Տղամարդիկ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչն էր վախեցրել Հարավային Կորեայի բնակիչներին, հայտնի է` ինչ բազմերանգ ճառագայթ էր նկատվել երկնքում
Երկնքում բազմերանգ ճառագայթը վախեցրել է Հարավային Կորեայի բնակիչներին: Ականատեսները սոցցանցերում տարածել են առեղծվածային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում Ան-26 ինքնաթիռի դուռը բացվել է հենց թռիչքի ժամանակ
ՌԴ-ում Յակուտսկից Մագադան ուղևորվող IrAero ինքնաթիռի մի դուռը խափանվել է և բացվել հենց թռիչքի ժամանակ։ Այս մասին գ...
Ռուսական իքնաթիռը ռումբի մասին ահազանգ է ստացել և հարկադիր վայրէջք կատարել
Իրկուտսկ-Նովոսիբիրսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հսկա սառցեբեկորն ընկել է ՌԴ գեներալ-լեյտենանտի վրա
Ողնաշարի և գանգուղեղային փակ կոտրվածք։ Հենց այսպիսի վնասվածքներ է ստացել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության...