Այս դասակարգմամբ Ռոնալդուն գերազանցել է Մեսսիին
IFFHS-ը ներկայացրել է պատմության լավագույն ռմբարկուներին:
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան ներկայացրել է պատմության լավագույն ռմբարկուների ցանկը: Հաշվի են առնվել ինչպես միջազգային ակումբային մրցաշարերի պաշտոնական խաղերում խփված գոլերը, այնպես էլ գոլերը, որոնք ֆուտբոլիստները հեղինակել են ազգային թիմի կազմում:
Առաջին տեղը զբաղեցրել է Կրիշտիանու Ռոնալդուն (270 գոլ): Երկրորդ տեղում Լիոնել Մեսսին է (235 գոլ), երրորդ տեղում Ռոբերտ Լևանդովսկին է (178):
1. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)՝ 270 գոլ
2. Լիոնել Մեսսի (Արգենտինա)՝ 235
3. Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան)՝ 178
4. Գերդ Մյուլեր (Գերմանիա)՝ 137
5. Նեյմար (Բրազիլիա)՝136
6. Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա)՝ 128
7. Ռաուլ (Իսպանիա)՝ 123
8. Ալի Դայեի (Իրան)՝ 122
9. Ֆերենց Պուշկաշ (Հունգարիա)՝ 122
10. Լուիս Սուարես (Ուրուգվայ) ՝ 121