Քաղաքականություն

Կոչ ենք անում Ադրբեջանին և այլ պատասխանատու կողմերին արագ ապաշրջափակել ԼՂ-ն. ԱՄՆ

Կոչ ենք անում Ադրբեջանին և այլ պատասխանատու կողմերին արագ ապաշրջափակել ԼՂ-ն. ԱՄՆ
 Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի…

 Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։

«Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտը հետ է մղում խաղաղության գործընթացը՝ խաթարելով միջազգային վստահությունը այս գործընթացի հանդեպ և կարող է բերել պոտենցիալ ծանր մարդասիրական հետևանքերի։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և այլ կողմերին, որոնք պատասխանատու են միջանցքի անվտանգության համար հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարեն։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կուտակված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ Բանակցությունները տևական խաղաղության հասնելու միակ ձևն են»,- նշեց ԱՄՆ ներկայացուցիչը

Նմանատիպ հոդվածներ

Ի՞նչ են համաձայնեցնում ՌԴ ու Ադրբեջանը` Լաչինում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

 ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգն...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250