ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարմիր խաչի ուղեկցությամբ հայկական շտապօգնության մեքենան անցել է Լաչինի միջանցքով
Լաչինի միջանցքի արգելափակված հատվածով ադրբեջանցի իբր «բնապահպանները» Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաները, որոնց հետ մեկտեղ կարողացել է անցնել նաև հայկական շտապօգնության մեքենան։ Այս մասին հաղորդում է Баграмян 26-ը:
Խոսքը, ամենայն հավանականությամբ, այն մեքենայի մասին է, որը մնացել էր շրջափակման մյուս կողմում այն բանից հետո, երբ հիվանդին Արցախից Երևան տեղափոխեց։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել առողջական խնդիրներ ունեցող 1960 թվականին ծնված մի տղամարդ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։
«Տղամարդը մեկ շաբաթ առաջ ստուգվել էր և նրան շտապ վիրահատելու ցուցում կար։ Նա որոշ ժամանակ հիվանդանոցում էր, բայց հետո տուն գնաց` դեղորքային բուժում ստանալու։ Սպասում էինք, որ ճանապարհը կբացվի և կտանենք վիրահատելու, բայց դե...»,–ասաց Մուսայելյանը։
Նրա խոսքով` տղամարդուն պետք է տեղափոխեն Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, որտեղ սրտի բաց վիրահատության կենթարկվի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ են ԱԺ պատերը ճաղավանդակներով բարձրացնում. ԱԺ-ից մեկնաբանում են
Լրագրող Անի Նահապետյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «ԱԺ պատերը գնալով դառնում են բանտի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. TikTok-ում տարածվում է «Radio Aurora»-ի անվամբ և լոգոյով կեղծ էջ
TikTok-ում տարածվում է «Radio Aurora»-ի անվամբ և լոգոյով ֆեյք էջ, որում հրապարակվում են Auroranews.am-ից վերցված տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը` Լաչինի միջանցքում. ԱՀ նակին պաշտոնայն հայտնում է, թե ինչ են ասում ռուսական կողմից
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախկին աշխատակից Սեյրան Մայիլյանը գրառում է կատարել իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեն կարող երաշխավորել անվտանգությունը. ի՞նչ է ասել ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչը հայերին
Հայաստանից Արցախ մեկնող քաղաքացիների 5 ներկայացուցիչներ բանակցեցին Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղա...