ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեն կարող երաշխավորել անվտանգությունը. ի՞նչ է ասել ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչը հայերին
Հայաստանից Արցախ մեկնող քաղաքացիների 5 ներկայացուցիչներ բանակցեցին Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալի հետ։ Քաղաքացիների ներկայացուցիչները պահանջում են մաքրել Լաչինի միջանցքը կեղծ բնապահպաններից և երաշխավորել ազատ տեղաշարժը։ Երթի նախաձեռնողներից Սամվել Մովսիսյանը ասաց, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը ասել է, որ իրավիճակը լարված է, իրենք չեն կարող ապահովել Հայաստանից երթով գնացածների անվտանգությունը դեպի Արցախ:
«Ճանապարհի փակված մասում կարող է լինել բավական վտանգավոր վիճակ, ամեն բան կարող է դուրս գալ կառավարումից եւ կարող եք ավելի վնասել ստեղծված իրավիճակին: Իրենք տեղյակ են եւ տեղեկացրեցին մեզ, որ այս պահին քննարկումներ են գնում ամենաբարձր մակարդակով, կոնկրետ այս հարցի հետ կապված եւ առաջարկվել է սպասել այդ պատասխանին: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալի խոսքով, այդ ղեկավարության մեկ ուղղակի հրամանը ամբողջապես լուծելու է այս հարցը, վերջնականապես, ոչ թե մեկ ագամ բացեն, երկու անգամ փակեն: Հիմա պետք չի որ որեւէ մեկը գնա հերոսություն անի, իրական հերոսները հիմա Արցախում են, նշեց Սամվել Մովսիսյանը: Ինչ վերաբերում է այսօր, դեկտմբերի 26-ին ճնապարահը բացելու մասին հայտարարություններին, ապա Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալի խոսքով, իրենք ոչինչ չեն խոստացել, լուրը տարածել են լրատմիջոցները: Ինչ որ հանդիպում է լինելու և այնտեղ որոշում է կայացվելու, բայց որ ճանապարհը բացվելու է` նման խոստում չի տրվել»:
Տեսանյութը` MediaHub-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիները շարժվելու են դեպի օդանավակայան
«Ճանապարհն այդպես էլ չբացվեց, երեկվա հանդիպումները որևէ արդյունք չտվեցին»,- ֆեյսբուքյան եթերում ասաց «Վաղվա Արցախ»...
Ռուս խաղաղպահները գալիս են Տեղ գյուղի մոտ` հանդիպելու հայ ակտիվիստների հետ
Ինչպես արդեն հայտնել էինք` այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից մեկնարկել է մի խումբ ակտիվիստների նախաձեռնած ավտոեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիները երթով գնում են օդանավակայան՝ հանդիպում պահանջելու Վոլկովի հետ
«Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը հայտնել էր, որ այսօր երթով շարժվելու են դեպի օդանավակայան՝ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էյֆելյան աշտարակի դիմաց մի խումբ հայեր ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի
Փարիզում, Էյֆելյան աշտարակի դիմաց՝ ի աջակցություն արցախցի բնակչության հայերը ակցիա են իրականացրել։ Նրանք տարածել ե...