Սպորտ
«Ասացի, որ նա պիտի մարսի իրավիճակը». ի՞նչ են խոսել Մակրոնն ու Դեշամը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ խնդրել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին մնալ թիմի ղեկին, անկախ ԱԱ-2022-ի եզրափակչում պարտության։
«Իհարկե, խնդրեցի Դիդյե Դեշամին շարունակել աշխատանքը։ Ես ուզում եմ, որ նա շարունակի։ Ասացի, որ նա պիտի մարսի իրավիճակը»,- Մակրոնի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Հիշեցնենք` ԱԱ-2022-ի մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին 4-2 հաշվով:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0