Արցախում գազը ցանկացած պահի կարող է կրկին անջատվել․ Բեգլարյան
Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքն ամբողջությամբ փակ է մնում, սակայն զուտ բանակցությունների առումով դրական քայլեր կան այն տեսանկյունից, որ Ադրբեջանը խոստացել է ապաշրջափակել Արցախը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց նստացույց անող ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ Բաքվի խոսքին վստահել հնարավոր չէ։
«Գազամատակարարումը դեպի Արցախ այսօր վերականգնվել է, սակայն ցանկացած պահի կարող է կրկին անջատվել, որովհետև փականը գազախողովակի շարունակում է մնալ Ադրբեջանի հսկողության ներքո։ Այն կարող է լինել այսօր, վաղը, հունվարին, երբ իրենք ցանկանան», - հավելել է նա՝ ընդգծելով, որ գազամատակարարումը վերականգնվել է՝ առանց որևիցե նախապայմանի։
Բեգլարյանը նաև նշել է, որ այս իրադարձություններն ուղիղ կապված են միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի ճնշման հետ, սակայն Ադրբեջանի իշխանությունները՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, պետք է հասկանան, որ պատժվելու են Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու փորձերի համար։
Ըստ Արցախի պետնախարարի խորհրդականի՝ Արցախի շուրջ պետք է միջազգային կոնսենսուս լինի, ՄԱԿ-ն ու միջազգային այլ կազմակերպություններ պետք է այնտեղ ներկայացուցչություններ բացեն, իսկ խաղաղապահների թիվն ու մանդատը պետք է ավելացվի ու հստակեցվի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լաչինի միջանցքում
Դեկտեմբերի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելությունն ավարտող եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լա...
Ռուբեն Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ
Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցու...
Արցախցի երեխաների ձեռքը սրտաճմլիկ գրառումներ են տալիս․ Հակոբյանը՝ արցախցի երեխաների ակցիայի մասին
2020 թվականի դեկտեմբերի 25-ին հայկական լրատվամիջոցները ողողված էին հետեւյալ վերնագրով նյութերով. «Սկանդալ Ստեփանակերտում...
Ցավում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էլ բանակցություններ չկան Արցախի շուրջ․ Հարությունյանը՝ «Ֆրանս 24»-ին
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24» հեռուստաընկերու...