Դերասան Ժան Կլոդ Վան Դամը գաղտնի այցելել է Ուկրաինա
Բելգիական ծագումով ամերիկացի դերասան Ժան Կլոդ Վան Դամին տեսել են Ուկրաինայի արևմտյան Ուժգորոդ քաղաքի կլինիկայում, հայտնում է ուկրաինական «Strana» հրատարակությունը։
«Հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ վան Դամն այցելել է Ուժգորոդ: Նա չի գովազդել իր ճանապարհորդությունը, սակայն դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրա հետ համատեղ լուսանկարը հրապարակել է սոցիալական ցանցերում տեղի բժիշկը, որն աշխատում է կլինիկայում, որին այցելում էր արտասահմանյան հյուրը», – գրում է թերթն իր Telegram ալիքում։
Նշվում է, որ դերասանի կլինիկա այցելելու պատճառները հայտնի են, սակայն Վան Դամի կատեգորիկ պահանջով այս մասին տեղեկություն չի հաղորդվում։ Ուկրաինական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, պնդում են, որ «ժամանումը կապված է Վան Դամի առողջական որոշակի խնդիրների հետ»։
Ժան-Կլոդ Վան Դամը դերասան, ռեժիսոր, սցենարիստ, մարտարվեստի վարպետ է: Այժմ նա 62 տարեկան է։ Իր դերասանական կարիերայի ընթացքում նա նկարահանվել է ընդհանուր առմամբ ավելի քան 50 ֆիլմերում, այդ թվում՝ AWOL, Double Impact, Universal Soldier և Time Patrol։