ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Իսպանիայի նախկին թագավորի սիրուհին ուշագրավ մանրամասներ է հայտնել

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսի նախկին սիրուհին՝ Կորինա Զու Սայնը Ուիգենշտեյնը, պատմել է, որ միապետը, հուսահատորեն փորձելով վերսկսել իրենց սիրային կապը, երկու անգամ ամուսնության առաջարկ է արել, ինչպես նաև խոստացել է արքայադստեր տիտղոս շնորհել, գրում է Daily Mail-ը, փոխանցում է Tert.am-ը։ 

57-ամյա գերմանուհին, խոսելով «Կորինան և թագավորը» փոդքասթում, նշել է, որ Խուան Կառլոսի հետ հանդիպել է, երբ վերջինս ամուսնացած է եղել թագուհի Սոֆիայի հետ՝ նրան համարելով «իր սրտի ամուսինը»:

 

Զույգն առաջին անգամ հանդիպել է Իսպանիայում՝ 2004-ին, ինչից հետո ռոմանտիկ հարաբերությունները շարունակվել են հինգ տարի:
2009 թվականի հունվարին, Կորինայի պնդմամբ, թագավորը ռոմանտիկ ընթրիքի ժամանակ առաջնություն է արել իրեն՝  մեծ ադամանդե մատանիով, որը իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ, արժե 1 միլիոն եվրո:

Զույգի հարաբերությունները վատացել են, երբ Կորինան սկսել է հոգ տանել իր հիվանդ հոր՝ Ֆին Բոնինգ Լարսենի մասին, որը մահացել է նույն տարվա օգոստոսին։Քանի որ այս ժամանակահատվածում նա այնքան էլ «հասանելի» չէր թագավորին, Խուան Կառլոսը  նոր սիրուհի է գտել, ինչն էլ ավարտել է սիրային կապը Կորինայի հետ:

Փոդքասթի շարքի վերջին դրվագում Կորինան պնդել է, որ Խուան Կառլոսն իրեն նորից ամուսնության առաջարկ է արել 2014 թվականին, երբ նրանք երկուսն էլ այցելել էին իր նախկին ամուսնու Ֆիլիպ Ադկինսի գյուղական տունը Քեմբրիջշիրում:

«Նա ինձ տարավ հյուրասենյակներից մեկը և ասաց, որ սիրում է ինձ և ուզում է երջանիկ ապրել»։

Սկզբում Կորինան ծիծաղել է Խուան Կառլոսի առաջարկի վրա, նախքան նրան ասելը, որ իր պատասխանը հաստատուն «ոչ» է:


Ավելին, Կորինան ասել է, որ պալատի օգնականները փորձել են համոզել իրեն վերսկսել իր ռոմանտիկ հարաբերությունները թագավորի հետ:

Հուսահատորեն փորձելով համոզել նրան ամուսնանալ իր հետ՝ Խուան Կառլոսն առաջարկել է Կորինային դարձնել Բուրբոնի արքայադուստր:

Կորիննան պնդել է նաև, որ Խուան Կառլոսն իրեն 65 միլիոն եվրո է տվել որպես «նվեր», այն բանից հետո, երբ Բոտսվանայի ուղևորությունից հետո նրանց սիրավեպի մասին լուրերը խաթարեցին կնոջ համբավը:

Փոդքասթի նոր դրվագում Կորիննան նշել է, որ առաջարկել է գումարը վերադարձնել Խուան Կառլոսին, երբ նա գահից հրաժարվել է հօգուտ որդու: Այնուամենայնիվ, նա պնդում է, որ Խուան Կառլոսը մերժել է իր առաջարկը: