Բրավո՛, կապույտներ. Մակրոնը շնորհավորել է Ֆրանսիայի թիմին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Մարոկկոյի հաղթանակներին։ 

 

«Բրավո՛, կապույտներ։ Ամբողջ երկիրը ձեզ հետ է։ Մենք միասին գործը կհասցնենք ավարտին։ Մարոկկո, մենք ողջունում ենք ձեր պատմական հաղթանակը։ Կհանդիպենք կիսաեզրափակչում։ «Երեք առյուծները» հերթական անգամ ապացուցեցին, որ արժանի մրցակից են։ Առա՛ջ, կապույտներ»,- գրել է Մակրոնը։ Կիսաեզրափակիչի Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը կսկսվի դեկտեմբերի 14-ին Երեւանի ժամանակով 23:00-ին։ 

 

 Հիշեցնենք՝ Ֆրանսիան 2:1 հաշվով հաղթել է Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիային, Մարոկկոն պայքարից դուրս էր թողել Պորտուգալիային՝ 1:0։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ