«Աշխարհը փոխվում է դինամիկ ձևով». Արտաքին հետախուզական ծառայություն կստեղծվի
Առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին:
Կառավարությունը հավանություն տվեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով հնարավորություն կստեղծվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով ու արհեստավարժությամբ կնպաստեն Արտաքին հետախուզության ծառայության կայացմանը», - նշվում է նախագծում:
Նշվում է, որ ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ու համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին:
Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման ընդունումից երեք տարի անց, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմիններն ու ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել:
Վարչապետ Փաշինյանն ասաց, թե աշխարհը փոխվում է դինամիկ ձևով ու արտաքին հետախուզական ձևերն ու մեթոդները նույնպես շատ էական փոփոխություններ են ապրում:
«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր կարողությունները տրանսֆորմացնել ու զարգացնել ժամանակակից պայմաններին ու պահանջներին համապատասխան: Այդ իմաստով, կարծում եմ, կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ մենք տեսնում ենք՝ աշխարհում հետախուզական մեթոդները զարգացնում են այնպես, որ միշտ չէ, որ դրանք ուղիղ կապ ունեն զինվորական ծառայության հետ», - ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` թեման շատ մանրամասներ չի սիրում, բայց Ազգային ժողովում հրապարակային քննարկման կենթարկվի:
«Ես հույս ունեմ, որ մենք էականորեն կզարգացնենք մեր երկրի արտաքին հետախուզական կարողությունները, իհարկե, դա արագ տեղի չի ունենա», - նշեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. &...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդա...
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ն...