ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք, կոնկրետ արդյունք չունեցանք․ Փաշինյան
Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ երկաթուղու վերաբացման հարցի շուրջ որևէ կոնկրետ արդյունք չի եղել։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:
«Օրակարգում եղել է երկաթուղու հարցը` քննարկվել է Երասխ-Օրդուբադ–Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը։ Ցավոք, չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք»,–ասաց Փաշինյանը։
Նա վերահաստատեց` հայկական կողմի առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ, ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Փաշինյանը հիշեցրեց, որ նախկինում բարձրաձայնել են հայկական կողմի պատկերացումները, որոնց շուրջ ընդհանրության արձանագրման պահից պատրաստ են սկսել երկաթուղու վերաբացման աշխատանքները։
«Կարծում եմ` ավելորդ է ասել, որ մեր ընկալմամբ` երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակում։ Ցանկացած պահի, երբ մենք այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները։ Ճանապարհների մասով էլ մենք պատրաստ ենք հայտնի 3 անցակետերը բացել և նոր ճանապարհային ենթակառուցվածքներ ստեղծել»,–ասաց վարչապետը։
Նա ևս մեկ անգամ շեշտեց` ՀՀ օրենսդրության շրջանակում պատրաստ են րոպե առաջ սկսել ճանապարհների բացումն ու վերակառուցումը։
Փաշինյանը նշեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռ չի վերադարձել ՀՀ ճանապարհին է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լաչինի միջանցքում
Դեկտեմբերի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելությունն ավարտող եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր կոչով դիմում եմ համայն հայությանը․ Արցախի նախագահ
Խորհրդարանի բարձրագույն ամբիոնից այսօր կոչով դիմել եմ համայն հայությանը և միջազգային հանրությանը՝ ժամ առաջ արձագանքելու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում դիմեց արցախցիներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդանյանը հրապարակեց այն մարդկանց անունները, ովքեր օգտվում են Արցախում ստեղծված իրավիճակից
ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս ներկայացնել իրավիճակը շրջափակված Արցախում: «Բացի հրատապ հարցերից, անո...