Հասարակություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղպահների հրամանատարի և ադրբեջանցի «բնապահպանների» միջև բանակցություններ են տեղի ունեցել

 Արցախի Իվանյան քաղաքում ավարտվել է ռուս խաղաղապահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպաններից» կազմված մոնիթորինգային խմբի քննարկումները:Ինչպես հաղորդում են ադրբեջանական…

 Արցախի Իվանյան քաղաքում ավարտվել է ռուս խաղաղապահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպաններից» կազմված մոնիթորինգային խմբի քննարկումները:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, խմբի բանակցությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ տեղի են ունեցել Իվանյանում խաղաղապահների շտաբում։

Բանակցություններից հետո ադրբեջանցիները վերադարձել են օկուպացված Շուշի քաղաք:

Նշենք, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ Արցախում տեղի է ունեցել բնական պաշարների ապօրինի շահագործում, ինչը նրանք ցանկանում են հետաքննել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով ադրբեջանցի մի խումբ «բնապահպաններ» Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում մի քանի ժամ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Այդ քայլի պատճառաբանությունը եղել է «բնապահպանական»: ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովի մասնակցությամբ բանակցությունից հետո ադրբեջանցիները բացել են ճանապարհը, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրով գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հետո՞, հո մարդիկ կրակը չեն ընկել, որ տանը նկար ունեն». մոտ 533 մլն արժեցող նկարների հավաքածու ունեցող Արսենյանը՝ Թունյանին

 Կարեւորագույն նախագիծը ներկայացնելիս մի բերեք հասարակության տարբեր սոցիալական խմբերին իրար հակադրելու հիմնավորումը...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250