Հասարակություն Կարևոր

«Ծանրութեթև արեք». Պապիկյանը կոչ արեց պայմանագրայիններին ու սպաներին

 Ազգային ժողովն ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի…

 Ազգային ժողովն ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր: Ձեռնպահ էր 26 պատգամավոր, դեմ` 0:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը ընդունվեց միաձայն: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե որևէ մեկը չի նսեմացնում նախկինում ունեցած բոլոր հնարավոր ձեռքբերումները, բայց, միևնույն ժամանակ, իր համար անհասկանալի է՝ դրականի մասին խոսելիս ինչու պետք է անընդհատ համեմատություններ անել անցյալի հետ ու փորձել գտնել պատճառներ:

«Խոսքը գոյություն ունեցող համակարգի բարելավման մասին է, այո՛, ես կարծում եմ, որ գոյություն ունեցող համակարգն այսօր չի բավարարում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին ու մենք սահմանում ենք ավեի բարձր նշաձող: Պայմանագրայինը պետք է ունենա ավելի բարձր պատրաստվածություն, ավելի բարձր կարողություն, ու պրոֆեսիոնալ բանակը ենթադրում է, որ մեր բանակի զինվորները պետք է ունենան ավելի բարձր ստանդարտներ և ունենան սոցիալական ավելի բարձր ապահովվածություն», - նշեց նախարարը:

Պապիկյանը պահեստազորում գտնվող պայմանագրայիններին ու սպաներին կոչ արեց ծանրութեթև անել իրենց հայրենիքին դեռևս ծառայելու հնարավորությունը:

«Սիրով սպասում ենք», - ընդգծեց նախարարը:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հետո՞, հո մարդիկ կրակը չեն ընկել, որ տանը նկար ունեն». մոտ 533 մլն արժեցող նկարների հավաքածու ունեցող Արսենյանը՝ Թունյանին

 Կարեւորագույն նախագիծը ներկայացնելիս մի բերեք հասարակության տարբեր սոցիալական խմբերին իրար հակադրելու հիմնավորումը...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250