ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՊԿ-ից օգնություն չենք ընդունի այնքան, քանի դեռ չկա Բաքվի ագրեսիային հստակ գնահատական․ վարչապետ
ՀԱՊԿ փաստաթղթում ռազմատեխնիկական օգնության ցուցաբերման մասին տող կա նշված, նախ՝ պարզ չի, թե կոնկրետ ի՞նչ օգնություն ա առաջարկվում, և հետո, այս պայմաններում ընդունել այդ օգնությունը կնշանակի ընդունել նաև այն ստատուս քվոն, որն այժմ կա մեր սահմաններում։ Եվ առանց հստակ քաղաքական գնահատականի ընդունել ՀԱՊԿ մոնիթորինգի իրականացման առաջարկը, կնշանակի համակերպվել այս ստատուս քվոյի հետ։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ նախատեսված հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ, օրինակ, Պրահայում ի՞նչ տեղի ունեցավ․ հստակ արձանագրվեց միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թ․ Ալմա-Աթային հռչակագրի հիման վրա, որից հետո նոր հնարավոր եղավ ԵՄ դիտորդական առաքելության գործուղումը ՀՀ, որովհետև եթե մենք դիտորդիկ հստակ տեղեկություն չենք տալիս, թե որտեղով է ենթադրվող սահմանն անցնում, ինքը գալիս ա ի՞նչը դիտարկի», - հավելեց կառավարության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լաչինի միջանցքում
Դեկտեմբերի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելությունն ավարտող եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք, կոնկրետ արդյունք չունեցանք․ Փաշինյան
Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ երկաթուղու վերաբացման հարցի շուրջ որևէ կոնկրետ արդյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր կոչով դիմում եմ համայն հայությանը․ Արցախի նախագահ
Խորհրդարանի բարձրագույն ամբիոնից այսօր կոչով դիմել եմ համայն հայությանը և միջազգային հանրությանը՝ ժամ առաջ արձագանքելու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում դիմեց արցախցիներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարո...