Սերժ Սարգսյանի եղբոր որդին ոչ թե բանտում է, այլ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի VIP հիվանդասենյակում. «Բևեռ»
«Ազգային ժողովրդական բևեռի» ներկայացուցիչներն ու համակիրները երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 18։00-ից հերթական հավաքն էին իրականացնում:
Հիշեցնենք` նրանք տևական ժամանակ է՝ հավաքվում են Հյուսիսային պողոտայում ու կալանավորված Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով նստացույց իրականացնում:
Դեկտեմբերի 6-ի երթը, սակայն, երկար չտևեց, ոստիկանությունը անցավ գործի ու սկսեց ակցիայի մասնակիցներին բերման ենթարկել։ Այս մասին գրում է Հրապարակը: Ոստիկանության գործողություններից հետո ներկայացուցիչները ուղիղ եթերում անդրադարձան միջադեպին, նաև պնդեցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, տևական ժամանակ է` ոչ թե բանտում է, այլ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի VIP հիվանդասենյակում, որը, նշեցին, որ վերածել է հյուրասենյակի: Այնտեղ պարբերաբար ճաշկերույթներ է կազմակերպվել և այլն։
«Բևեռից» Հերմինե Մկրտչյանի պնդմամբ՝ այդ տեղեկությունից հետո, իրենք արդեն այսօր տեղեկացել են, որ այսօր առավոտյան Նարեկ Սարգսյանին տեղափոխել են ՔԿՀ։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ` Արցախում սննդային թունավորմամբ հոսպիտալացված երեխաների մասին
ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն ընդհանուր առմամբ դիմել է 26 երեխա:Երեխաներին ցուց...
Կադիրովի գլխավոր քննադատը գնդակահարվել է մի խումբ մարդկանց կողմից
Շվեդիայում սպանվել է ընդդիմադիր չեչեն բլոգեր Թումսո Աբդուրախմանովը, որին անվանում են Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի գ...
Փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է. ««Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշա...
Աբդուրախմանովը ո՞ղջ է. ինչ նոր մանրամասներ են հայտնի դարձել
Չեչնիայի ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովը ողջ է և գտնվում է շվեդական ոստիկանության պաշտպանության տակ, ասում են Իչ...