ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հյուսիսային պողոտայում կոտրել են «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի սիմվոլը՝ հոլը
Մինչ բոլորը քննարկում են Երևանի զարդարանքի, «Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի մրցույթի կազմակերպման հարցերը, հայտնում իրարամերժ կարծիքներ՝ Auroranews-ի ձեռքի տակ հայտնվել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է, որ Երևանում անցկացվող մրցույթի սիմվոլը՝ հոլը, կոտրված է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Երևանում` Հանրապետության հրապարակում, վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ Այսպիսով ազդարարվեց նաև «Մանկական Եվրատեսիլ– 2022» երգի միջազգային մրցույթի մեկնարկը։
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ն իր 20-րդ պտույտն է կատարում. մրցույթի խորհրդանիշն ընտրվել է գունազարդ հոլը։ Մրցույթի այս տարվա խորհրդանիշ հոլի տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։
Նշենք, որ մրցույթի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Այս ամենին զուգահեռ համացանցում ակտիվ էին քննարկումներն այն մասին, որ երեկվա միջոցառումները կազմակերպված էին շատ գեղեցիկ, շռնդալից և ճաշակով։ Չնայած դրան, կային նաև քննադատություններ, որ չարժեր 650․ 000 ԱՄՆ դոլար ծախսել ամանորյա զարդարանքների համար՝ այն էլ պատերազմ ապրած երկրում։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Իրանի կողմից Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ փոխանցելու լուրերի մասին
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր ադրբեջանցիները փորձել են մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում․ Աբովյան
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրելով հետևյալը. «Իհարկե է սպասելի էր, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում․ ապամոնտաժվում է ազգային պատկերասրահին կից գործող կրպակը
Ապամոնտաժվում է Երևանի Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի ազգային պատկերասրահին կից գործող կրպակը։ Hraparak.am-ը քիչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում ռուս խաղաղապահները պատ էին կազմել ադրբեջանցի լրագրողներին առաջ չթողնելու համար
Ինչպես արդեն հայտնել էինք, միջադեպ է գրանցվել ռուս խաղաղապահների և ադրբեջանցի լրագրողների միջև։ Այսօր ադրբեջանցի մի խում...