Պեկինում թուլացնում են կորոնավիրուսային սահմանափակումերը
Շենժենը հայտարարել է, որ այլևս չի պահանջի թեստի արդյունք՝ որոշ վայրեր մուտքի, ուղևորությունների համար, իսկ Պեկինում հանվել են թեստավորման խցիկները, հայտնում է Reuters-ը:
Չնայած օրական գրանցվող դեպքերը մոտ են երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշին, սակայն որոշ քաղաքներ քայլեր են ձեռնարկում՝ թուլացնելու կորոնավիրուսի թեստավորման պահանջն ու կարանտինային կանոնները, քանի որ Չինաստանը ձգտում է իր կորոնավիրուսի զրո դեպք ունենալու քաղաքականությունը դարձնել ավելի նպատակային՝ տնտեսության կտրուկ դանդաղման և հանրային հիասթափության ֆոնին:
Հարավային Շենժեն քաղաքը հայտարարել է, որ այլևս քաղաքացիներից չի պահանջի թեստի բացասական արդյունք՝ հասարակական տրանսպորտից օգտվելու կամ այգիներ մտնելու համար:
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում փակվել են բազմաթիվ թեստավորման խցիկներ, քանի որ քաղաքում այլևս չի պահանջվում թեստի բացասական արդյունք՝ մուտք գործելու որոշակի վայրեր, օրինակ՝ սուպերմարկետ: 2 օրից թեստի բացասական արդյունք չի պահանջվի նաև մետրոյից օգտվելու համար:
Նմանատիպ հոդվածներ
«Արցախի 120 հազար ժողովուրդը ամբողջական շրջափակման մեջ է». ԱՀ ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.«2022 թվականի դեկտեմբերի 3-ին կե...
Կադիրովի գլխավոր քննադատը գնդակահարվել է մի խումբ մարդկանց կողմից
Շվեդիայում սպանվել է ընդդիմադիր չեչեն բլոգեր Թումսո Աբդուրախմանովը, որին անվանում են Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի գ...
Սերժ Սարգսյանի եղբոր որդին ոչ թե բանտում է, այլ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի VIP հիվանդասենյակում. «Բևեռ»
«Ազգային ժողովրդական բևեռի» ներկայացուցիչներն ու համակիրները երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 18։00-ից հերթական հավաքն էին իր...
Նոր մանրամասներ` Արցախում սննդային թունավորմամբ հոսպիտալացված երեխաների մասին
ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն ընդհանուր առմամբ դիմել է 26 երեխա:Երեխաներին ցուց...