Մակրոնը ցանկանում է խոսել Պուտինի հետ․ Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է, թե ինչ է ուզում քննարկել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում քաղաքացիական միջուկային էներգիայի հարցերը՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ զրույցից հետո։
«Ես մտադիր եմ խոսել նախագահ Պուտինի հետ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ զրույցից հետո և քննարկել, մասնավորապես, քաղաքացիական միջուկային էներգիայի հետ կապված իրավիճակը Ուկրաինայում»,- ասել է Մակրոնը։
Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Վլադիմիր Պուտինը ժամանակացույցում դեռ հեռախոսազրույց չունի ֆրանսիացի գործընկերոջ հետ։
Ռուսական ռազմական ուժերը սկսել են հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինայի ենթակառուցվածքին հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից երկու օր անց, որի հետևում Մոսկվան կարծում է, որ կանգնած են Ուկրաինայի անվտանգության ծառայությունները։ Նոյեմբերի 15-ի գնդակոծությունից հետո Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ երկրի էներգետիկ համակարգի գրեթե կեսն արդեն շարքից դուրս է եկել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Քիչ առաջ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին
Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանո...
Ինչ իրավիճակ է Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղում․ ո՞րն է ադրբեջանցիների նպատակը
Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշի...
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է
Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: Արցախ...
Բաքվից առաջարկում են Երևանում անցկացնել Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի հանդիպումը
Բաքուն առաջարկել է Երևանում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։ Նման նախաձեռնությամբ հանդ...