ՀՐԱՏԱՊ․ Քիչ առաջ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին
Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղում․ ո՞րն է ադրբեջանցիների նպատակը
Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշիի հատ...
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է
Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: Արցախը Հայ...
Բաքվից առաջարկում են Երևանում անցկացնել Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի հանդիպումը
Բաքուն առաջարկել է Երևանում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։ Նման նախաձեռնությամբ հանդ...
Ցավում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էլ բանակցություններ չկան Արցախի շուրջ․ Հարությունյանը՝ «Ֆրանս 24»-ին
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24» հեռուստաընկերու...