Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իրանին. պատճառը հայտնի է
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իրանին: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության բաժնի պետ Այհան Հաջիզադեն՝ ի պատասխան տեղական ԶԼՄ-ների այն հարցին, թե Իրանի Իսլամական Հանրապետության 14 քաղաքացիներ մուտք են գործել Ադրբեջանի Հանրապետության տարածք (նկատի ունեն Արցախի Հանրապետությունը), որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ շրջանցելով օրենքով սահմանված անցակետերը:
«Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ մեր տարածքներ ապօրինի մուտք գործելու վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ համապատասխան նոտա է ուղարկվել Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն տեղեկատվությունը ճշտելու նպատակով։ Ներկայումս սպասվում է իրանական կողմի պատասխանը», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. &...
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ն...
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդա...