Ֆուտբոլի ԱԱ. Հարավային Կորեան և Պորտուգալիան դուրս եկան փլեյ-օֆֆ
Ավարտվեց Քաթարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրը H խմբում, որի արդյունքում փլեյ-օֆֆ դուրս եկան Հարավային Կորեայի և Պորտուգալիայի հավաքականները, իսկ Ուրուգվայը և Գանան ուղարկվեցին տուն, գրում է Life-ը:
Այսպիսով, Հարավային Կորեայի հավաքականը ձեռք բերեց փլեյ-օֆֆի ուղեգիր՝ հաղթելով Պորտուգալիային 2:1 հաշվով։ Թիմերի հանդիպումը կայացել է ուրբաթ օրը «Էլ Ջանուբ» մարզադաշտում։ Հաղթողների կազմում գոլի հեղինակ են դարձել՝ Կիմ Յոնգ Գվոնը (27-րդ րոպե) և Հվանգ Հի Չանը (90+1): Պորտուգալացիների կողմից` Ռիկարդո Հորտան (5):
H խմբի մեկ այլ խաղում Ուրուգվայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գանայի թիմին, սակայն դա չփրկեց հարավամերիկյան թիմին. նույնքան միավոր վաստակելով Հարավային Կորեայի հետ՝ Ուրուգվայը պարտվեց խփած գոլերի թվով: