«Дождь» հեռուստաալիքն աշխատանքից ազատել է լրագրողին, ով եթերում ռուսական բանակն անվանել է «մերոնք»
«Дождь» հեռուստաալիքն աշխատանքից ազատել է լրագրող Ալեքսեյ Կորոստելյովին, ով եթերում ռուսական բանակն անվանել է «մերոնք» և ասել, որ հեռուստաալիքը տեխնիկայով օգնում է Ռուսաստանի Դաշնության մոբիլիզացված քաղաքացիներին։
«Մենք դեմ ենք Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին։ Եթերում անթույլատրելի են ձեւակերպումները, որոնք կարող են կասկած առաջացնել մեր դիրքորոշման մեջ։ Այդ պատճառով մենք որոշում ենք կայացրել դադարեցնել համագործակցությունը լրագրողի հետ այսօրվանից։ Դա մեզ համար շատ բարդ որոշում է, բայց «Дождь» - ի ղեկավարությունը այն համարում է միակ ճշմարիտ եւ հնարավորը», - ասել է հեռուստաալիքի տեղեկատվական ծառայության ղեկավար Եկատերինա Կոտրիկաձեն։
Լատվիայի կառավարությունը նույնպես անմասն չի մնացել և տուգանել է հեռուստաալիքին 10 հազար եվրոյով ու սպառնացել է, որ եթե ևս մեկ անգամ նման բան լինի, հեռուստաալիքի հեռարձակումը կդադարեցվի։
Նմանատիպ հոդվածներ
«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. &...
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ն...
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդա...