Մեսսիին սպառնացած մեքսիկացի բռնցքամարտիկը ներողություն է խնդրել
Մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը Twitter-ում հայտնել է, որ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիին ուղղված իր սպառնալիքները տեղին չէին։
Ալվարեսը նախկինում մեղադրել էր Մեսսիին Մեքսիկային անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ և հորդորել նրան «աղոթել» իր հետ անձամբ չհանդիպելու համար։
«Վերջին օրերին ինձ պատել են կիրքը և սերն իմ երկրի հանդեպ, ինչի հետևանքով սխալ մեկնաբանություններ եմ արել, որոնց համար ուզում եմ ներողություն խնդրել Մեսսիից և Արգենտինայի ժողովրդից։ Ամեն օր մեզ նոր բան է սովորեցնում, այս անգամ իմ հերթն է»,- գրել է Ալվարեսը։