Վահե Հակոբյանը գնում է` իր հետ տանելով բոլորին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Վահե Հակոբյանը որոշել է այնպես անել, որ իր կուսակցությունից «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված, դեռ մանդատ չստացած բոլոր կուսակցականները` 23 հոգի, հրաժարվեն մանդատից։ Այդ ցանկում են նաեւ Վահե Հակոբյանի քենին, «Պարա թիվիի» գլխավոր խմբագիրը եւ այլ մտերիմներ-հարազատներ։
Ելենա Կիրակոսյանը երեկ մեզ ասաց, որ համոզված է` բոլորը կենթարկվեն կուսակցական որոշմանը․ «Որոշումը կայացվել է կուսակցության լայն մակարդակով, անձինք, ովքեր ինչ-ինչ պատճառով կցանկանան մանդատ վերցնել, բնականաբար, կլքեն կուսակցության շարքերը, բայց նման մոտեցում չեմ կանխատեսում, կուսակցական կարգապահությունը շատ կարեւորում ենք, եւ կարծում եմ՝ խնդիր չենք ունենալու»։
Այսպիսով, ովքե՞ր կփոխարինեն մանդատից հրաժարված 3 պատգամավորին։
«Հայաստան» դաշինքի հաջորդ համարներն են՝ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, անկուսակցական Ռուբեն Մելքոնյանը, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից Մարիա Պետրոսյանը` Վահե Հակոբյանի կնոջ քույրը, անկուսակցական, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
Ապա Վահե Հակոբյանի կուսակից, իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանն է: Նա մեզ հետ զրույցում ասաց, թե իրեն հերթը չի հասել, երբ հասնի, կհայտնի իր դիրքորոշումը. «Հիմա ձուկը ջրում բազառ կլինի խոսելը, որովհետեւ դրա իրավունքը դեռ չեմ վաստակել»։
Նրանից հետո դաշնակցական Արփինե Վարդանյանն է, ապա՝ անկուսակցական Արման Ղազարյանը։ Եթե բոլոր կանխատեսումներն իրականանան, ՀՅԴ-ն դաշինքում 14 պատգամավոր կունենա՝ 29 հոգանոց խմբակցության կեսը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին. ԶԼՄ
Նիկոլ Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին, գրում է Mediahub.am-ը։ «Այս պահին կուսակցության անդ...
Զասը` Հայաստանին առաջարկվող ՀԱՊԿ աջակցության մասին
ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հե...
Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Ար...
Թուրքիան հակամարտության կողմ է. Ռուբեն Վարդանյանը` Արցախի հարցում Թուրքիայի դերի մասին
Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վար...