«Նրանք ասում էին, որ գարնանը կգրավեն Դոնեցկի շրջանը... արդեն սկսվում է ձմեռը». Զելենսկի
«Այս տարի Ուկրաինան դարձավ համարձակության համաշխարհային օրինակ։ Եվ միլիարդավոր մարդիկ բոլոր մայրցամաքներում տեսան, թե ինչ է նշանակում ուկրաինական աննկունություն և ինչու ռուսական տեռորը չի հասնի իր նպատակին»։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա նաև գրել է, որ իրավիճակը ճակատում ծանր է.
«Չնայած ռուսական բանակի չափազանց մեծ կորուստների, օկուպանտները դեռ փորձում են առաջ շարժվել Դոնեցկի մարզում, ինչ-որ բան են ծրագրում հարավում։
Բայց մենք դիմանում ենք և, ամենակարևորը, թույլ չենք տալիս, որ թշնամին կատարի իր մտադրությունը։ Նրանք սկզբում ասում էին, որ գարնանը, ամռանը, աշնանը կգրավեն Դոնեցկի շրջանը։ Այս շաբաթ արդեն սկսվում է ձմեռը։ Նրանք այնտեղ մսխեցին իրենց կանոնավոր բանակը, այնտեղ ամեն օր հարյուրավոր մոբիլիզացված ու վարձկանների են կորցնում, այնտեղ արգելապատնեշներ են օգտագործում։
Այս տարի Ռուսաստանը կկորցնի իր հարյուր հազար զինվորներին և միայն Աստված գիտի, թե նրանցից քանիսն են վարձկան։ Եվ Ուկրաինան կկանգնի: Եվ աշխարհն ամեն ինչ կանի, որպեսզի այս հանցավոր պատերազմի բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։
Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր պայքարում են ազատության համար: Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր աշխատում են մեր հաղթանակի համար: Հավերժ հիշատակ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Ուկրաինայի համար:
Փա՛ռք Ուկրաինային»։
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի նիստ են անցկացնում` քարտեզ չունենալով. Լավրովը` հայ-ադրբեջանական հարցի մասին
Արևմուտքի երկրները ԵԱՀԿ Մինսկի խումբը քանդելուց հետո փորձում են մխրճվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կա...
Ըստ Ալմա Աթայի հռչակագրի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի մասն է...ՀՀ-ն այն ճանաչելով հեշտացնում է ԼՂ կարգավիճակի շուրջ հետագա աշխատանքը. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդո...
«Պետք է աշխատենք, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը կայանա»․ Աղաջանյան
Մենք չենք համարում, որ իրավիճակը կափուղային է, մենք ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և...
Լավրովն ու Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարցի կարգավորումը. Զախարովա
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...