«Այն, որ մենք հիմա խնդիրը կլուծենք, դա չի նշանակում, որ խնդիրը կլուծվի». Քերոբյանը` Լարսի մասին
Կառավարությունն ամեն օր աշխատում է այդ ուղղությամբ եւ մենք ամեն օր տեսնում ենք, որ բեռնափոխադրումների թողունակությունը Լարսով ավելանում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակի տոնակատարության ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Պետք է հիշենք, որ Լարսն ամեն տարի ձմռանն ունենում է խնդիրներ: Այն, որ մենք հիմա խնդիրը կլուծենք, դա չի նշանակում, որ խնդիրը կլուծվի: Մենք խնդրի լուծումը տեսնում ենք այլընտրանքային ճանապարհների մեջ եւ այդ ուղղությամբ էլ գիտեք, որ աշխատում ենք»,-ասաց նա:
Հիշեցնենք` Ղրիմի կամրջի պայթեցումից հետո Լարսի անցակետում ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունը, որի հետեւանքով հսկայական հերթեր են գոյացել, հայկական բեռնատարները շաբաթներով կանգնում են հերթում եւ մեծ վնասներ կրում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
ԵՀ-ից հայտնել են` քանի զոհ ունի Ուկրաինան պատերազմից ի վեր
Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 100 000 մարդ: Այս մասին տեղեկությունը Եվրահանձնաժողովի ղեկավա...
«Ռուսաստանի հետ համակարգել ենք Սիրիայի հյուսիսում իրականացվող գործողությունը». Քալըն
Անկարան Սիրիայի հյուսիսում և Իրաքում օդային գործողության ընթացքում համակարգել է իր գործողությունները Մոսկվայի հետ, երեքշ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բլինքենը ևս տոնել է ԱՄՆ-ի ֆուտբոլային հաղթանակը Իրանի նկատմամբ
Իրանի հավաքականի նկատմամբ հաղթանակը տոնել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլ...