Սկանդալ` Կամերունի հավաքականում. դարպասապահ Օնանային մարզիչը հեռացրել է ազգային հավաքականից
Անդրե Օնանան այլևս չի խաղա Կամերունի հավաքականի կազմում: Այս մասին հայտնել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ֆուտբոլիստի և մարզիչ Ռիգոբեր Սոնգի միջև կոնֆլիկտի պատճառը ֆուտբոլային խաղի կազմակերպման մարտավարության տարբեր մոտեցումներն են եղել։ Ինչպես ֆուտբոլիստն է հաղորդել` մարզչի գաղափարները հեռու են ֆուտբոլից և չեն համընկել իր պատկերացումների հետ: Այս երկխոսությունը լարվածություն է ստեղծել Անդրեի և Ռիգոբերի միջև:
Ռոմանոն հավելել է, որ դարպասապահ Օնանան, ով խմբային փուլի 1-ին տուրում աշխարհի առաջնությունների ռեկորդ է սահմանել, պնդել է, որ չի փոխի իր «ավանդական» խաղաոճը: Անդրեն մտադիր չէր փոխել իր խաղաոճը Սոնգի խնդրանքով:
Ստեղծված լարված իրավիճակում մարզիչը, ցանկանալով ցույց տալ իր հեղինակությունը Կամերունի հավաքականի մյուս խաղացողների առջև, դարպասապահին ասել է, որ ինքը չի խաղա Սերբիայի հետ հանդիպմանը:
Սամուել ԷտոՕ-ն, ով գլխավորում է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան, փորձել է լուծել Օնան-Սոնգ հակամարտությունը, սակայն չի կարողացել ։