Հասարակություն
Երևանյան լճի ջուրն ամբողջովին իջեցվել է, կուտակված աղբն ակներև դարձնել. Սամվել Պիպոյան
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և կից գրել. «Նորից Երևանյան լճի մասին։ Ներկայում լճի ջուրն ամբողջովին իջեցվել է ինձ անհայտ պատճառներով։ Արդյունքում ջրամբարի ափերը բացվել են՝ այնտեղ կուտակված կենցաղային և այլ աղբն ակներև դարձնելով։ Կարծում եմ, որ պետք է տվյալ առիթը բացը չթողնել և ջրամբարի ափերից հարկավոր է աղբն արագ հավաքել մինչև ջրի նոր ամբարումը։ Շատ ցանկալի կլիներ, որ դա արվեր քաղաքապետարանի կողմից` տեխնիկական միջոցների օգտագործմամբ, ինչն առավել արդյունավետ կդարձներ մաքրման աշխատանքները։ Բնականաբար, խրախուսվում է նաև կամավորների մասնակցությունը»։ ![]() ![]() ![]() ![]() |
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումները, գտնում է, որ կառույցի որոշումը իրավաչափ է. ԿԸՀ նախագահ
5.0
Ֆրանսիայում ծայրահեղ շոգի պատճառով մահվան դեպքերն ավելացել են
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի
5.0



