ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գանձակում ադրբեջանցիներն իրար են հրմշտում․ ինչ է կատարվում
Ադրբեջանական լրատվականներում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ադրբեջանցիները Գանձակում ինչպես են հրմշտում իրար։ Տեղական լրատվականները կատակում են, թե մարդիկ շատ են ցանկանում հանդիպել նախարար Քամալադին Հեյդարովի հետ։ Իրականում ադրբեջանցիները կռվում են աշխատատեղի համար։ Նշվում է, որ դրանից ընդամենը մի քանի օր առաջ տեղեկություն կար ԱԻՆ-ում թափուր աշխատատեղերի մասին։
Հատկանշանակ է, որ նավթով հարուստ Ադրբեջանում մարդիկ աշխատատեղի համար կռիվ են տալիս և գտնվում են նման սոցիալական վիճակում։