Արցախում կանգնեցրել և զննել են բոլոր տրանսպորտային միջոցները

Նոյեմբերի 16-ին, ժամը 20։00-ից մինչև կեսգիշեր, Արցախի ՆԳՆ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողները Ստեփանակերտում և մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացրել են հերթական հատուկ միջոցառումները։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։  Ստորաբաժանումների պետերին ու վերակարգերի պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ ծառայությունն իրականացնել ամենայն խստությամբ, խախտումներ արձանագրելու դեպքում՝ կիրառել պատասխանատվության միջոցներ։ Հատուկ միջոցառումների շրջանակներում կանգնեցվել և վարորդների ներկայությամբ զննվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ստուգվել փոխադրվող բեռը։ Հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում`որոշակի քանակությամբ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք կամ զինամթերք։ Արձանագրվել են առանց վարորդական վկայականի և անսթափ վիճակում մեքենան շահագործելու դեպքեր։

 

Քաղաքականություն

Պատահարներ