Սպորտ

Իսպանիան 7 անպատասխան գնդակ է ուղարկել Կոստա Ռիկայի դարպասը

Gohar Vardanyan 153 դիտում
Իսպանիան 7 անպատասխան գնդակ է ուղարկել Կոստա Ռիկայի դարպասը

Ավարտվեց Քաթարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Իսպանիա և Կոստա Ռիկա հանդիպումը։  Այս մասին գրում է Газета-ն

 

Դոհայի «Ալ-Թումամա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է իսպանացի ֆուտբոլիստների հաղթանակով՝ 7։0 հաշվով։ Դանի Օլմոն, Մարկո Ասենսիոն, Ֆերան Տորեսը (երկու անգամ), Գավին, Կառլոս Սոլերը և Ալվարո Մորատան գոլի հեղինակ դարձան Իսպանիայի հավաքականի կազմում:

 

Աշխարհի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 20-ին և կտևի մինչև դեկտեմբերի 18-ը։  E խմբում իսպանացիները կխաղան նաեւ Ճապոնիայի եւ Գերմանիայի հավաքականների հետ, որոնք արդեն դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել։

 

Հիշեցնենք, որ ճապոնացիները հաղթել են 2։1 հաշվով։  Այսպիսով, Իսպանիան գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը՝ խփած գոլերի քանակով առաջ անցնելով Ճապոնիայից։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250