Չինաստանը կործանիչներ, ուղղաթիռ և նավեր է մոտեցրել Թայվանին

 Թայվանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի նկատել է, որ կղզուն են մոտեցել Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ) երկու կործանիչ, ՌԾՈւ-ի չորս նավ եւ ռազմական ուղղաթիռ։ Այս մասին նշվել է գերատեսչության Թվիթերի հաղորդագրությունում։

 

«Այսօր ժամը 06.00-ին Թայվանի շուրջ հայտնաբերվել են ՉԺԱԲ-ի երեք թռչող սարք եւ չորս նավ»,- նշվել է հայտարարությունում։

Հավաստիացվել է, որ մանեւրների ընթացքում J-16 երկու կործանիչները մտել են Թայվանի ՀՕՊ որսման գոտի հարավարեւմտյան տեղամասում, իսկ կղզու արեւելքում գրանցվել է Ка-28 հականավակային ուղղաթիռը։ Թայվանցի զինվորականներն, ի պատասխան, օդային պարեկ են հանել օդ, ռադիոնախազգուշացումներ տարածել եւ զենիթային հրթիռային համալիրները բերել պատրաստ վիճակի։

 

ՉԺԱԲ-ը մշտապես նման մանեւրներ է իրականացնում օգոստոսի 2-3-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած այցելությունից հետո։ Նրանից հետո Թայբեյ են այցելել մի քանի ամերիկյան եւ օտարերկրյա այլ պատվիրակություններ։ Չինաստանում նման այցելությունները համարում են սադրանքներ եւ միջամտություն Չինաստանի ներքին գործերին։

Չինական ամենամեծ կղզին՝ Թայվանը, ունի սեփական վարչակազմ 1949 թվականից, բայց Պեկինում այն համարում են միասնական երկրի անքակտելի մասը։

Քաղաքականություն