ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր երեխեքի դիակները մեքենաների կողքին էին, խրամատ չի եղել, որ պաշտպանվեն․ ՊԲ հրամանատարը պիտի՞ փորեր
Երկրորդ դրվագին է վերաբերում Ցորի տղաների հարցը։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը՝ պատասխանելով հարցին, թե Ցորի տղաների հարազատները կրկին ցուցմունք են տվել Ջալալ Հարությունյանի դեմ, արդյո՞ք դա չի նշանակում, որ հայտնի է ցուցմունք տվողների ցանկը։
Նա նշեց, որ ցանկացած տվյալ, որը շրջանառվում է, տղաների ծնողները վերցնում ու շրջանառում են։
«Իրենք ինչ-որ տեղից ստացել են, և իրենց ապրումների հետևանքով կրկնում են»,- նշել է նա։
Սարդարյանը նշեց, որ երկրորդ դրվագում իրականում ցավալի պատկեր կա՝ մի շարք զինվորներ փաստացի անպաշտպան վիճակում են հայտնվել.
«Բայց, արդյո՞ք դիվիզիոնի պաշտպանության կազմակերպման պատասխանատուն ՊԲ հրամանատարն է, իհարկե ոչ։ Դիվիզիոնի հրամանատարությունը պիտի պատշաճ դա իրականացներ»,- նկատել է փաստաբանը։
Նա տեղեկացրել է, որ դիվիզիոնի հրամանատարների մի մասը դիտակետում, որը եղել է մարտկոցների տեղակայման վայրից մեկ կմ հեռավորության վրա, լսել են հակառակորդի խոսակցությունը և հասկացել են, որ թշնամին է։
«Հիմա հարց, եթե լսում ես խոսակցությունները, ինչո՞ւ ժամանակահատվածը չես օգտագործում, որ հրանոթներն ուղղվեն այդ մեկ կմ հեռավորության վրա կրակ բացելուն։ Դրա փոխարեն տագնապ են հայտարարել, ու խառը սկսում են փախչել։ Խրամատ չի եղել, որ տղաները պաշտպանվեն, տղաների դիերը մեքենաների կողքին էին։ Հիմա պիտի՞ խրամատ փորեր պիտի՞ խրամատ փորեր»,- հարց է հնչեցրել նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտարկություն Հայաստանի հետ խաղաղության կոչերի համար․ ի՞նչ է կատարվում Բաքվում
Բանտարկություն Հայաստանի հետ խաղաղության կոչերի համար։ «Ադրբեջանի հասարակական-քաղաքական ակտիվիստներին 2020 թ...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օպերացիան նախապես ծրագրված էր եղել, Ջալալ Հարությունյանը ինքն իրենից չէր հորինել
Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է երկու դրվագից։ Առաջին դրվագը վերաբերվում է 2020 թվականի հոկտեմբեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք չե՞նք կարող հացը բաժանել երկու մասի և դրա մեջ դնել միս և հազար, Աստված իմ․ Լուկաշենկոն՝ McDonald's-ի մասին
Ինչու՞, մենք չենք կարո՞ղ հացը բաժանել երկու մասի և դրա մեջ դնել միս և հազար, Աստված իմ։ Ահա այսպես մեկնաբանեց Բելառուսի...