ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք չե՞նք կարող հացը բաժանել երկու մասի և դրա մեջ դնել միս և հազար, Աստված իմ․ Լուկաշենկոն՝ McDonald's-ի մասին
Ինչու՞, մենք չենք կարո՞ղ հացը բաժանել երկու մասի և դրա մեջ դնել միս և հազար, Աստված իմ։ Ահա այսպես մեկնաբանեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան McDonald's-ի հեռացումը Բելառուսից։
Նախագահը դիմելով նստածներին նշել է, որ Բելառուսում McDonald's-ի տեղը պետք է զբաղեցնեն բելառուսները։
«Ես միշտ հորդորում եմ ձեզ՝ կերեք, խմեք ձերը, մի շտապեք արտասահմանին: Սա այսօր տեղին է հնչում այն առումով, որ ոմանք, հատկապես երիտասարդների, և հավանաբար միջին տարիքի, իսկ գուցե նույնիսկ ավելի մեծերի շրջանում, սկսել են շնչահեղձ լինել ասելով՝ «Ահ, McDonald's-ը գնում է: Կարծում եմ, փառք Աստծո, որ գոնե հեռանում է: Բայց միայն McDonald's-ի տեղը, որտեղ աշխատում են մեր մարդիկ, մեր մասնագետները, որտեղ մեր ապրանքներն են սպառվում, պետք է զբաղեցնեն բելառուսները»,- ասել է Լուկաշենկոն ագրոարդյունաբերական համալիրի ղեկավարների հանդիսավոր մեծարման ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտարկություն Հայաստանի հետ խաղաղության կոչերի համար․ ի՞նչ է կատարվում Բաքվում
Բանտարկություն Հայաստանի հետ խաղաղության կոչերի համար։ «Ադրբեջանի հասարակական-քաղաքական ակտիվիստներին 2020 թվականի վերջի...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արջուկը Գառնիի փողոցներում․ Կոտայքի մարզպետը կադրեր է հրապարակել
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ փողոցով արջ է քայլում։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օպերացիան նախապես ծրագրված էր եղել, Ջալալ Հարությունյանը ինքն իրենից չէր հորինել
Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է երկու դրվագից։ Առաջին դրվագը վերաբերվում է 2020 թվականի հոկտեմբեր...