«Հակահարվածի որոշման հավանությունը Ջալալ Հարությունյանը ստացել է վարչապետից». Արսեն Սարդարյան
Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ է ներկայացրել հարուցված քրգործի վերաբերյալ։
2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիայի մասին հետևյալ հարցին՝ «Նիկոլ Փաշինյանը Արցախում էր, իր ֆեյսբուքյան գրառման մեջ նախ գրել էր, որ հակահարված է բանակային, հետո խմբագրեց և մինչև հիմա խմբագրված տարբերակն է մնացել, որ հակաահաբեկչական գործողություն է․ հիմա իրականում հակահարվա՞ծ էր, թե՞ հակաահաբեկչական գործողություն։ Նաև քննարկմանը ներկա են եղել ռազմական գործից հեռու մարդիկ․ իրենք այս գործով հարցաքննվե՞լ են, նույն Փաշինյանը», Սարդարյանը պատասխանել է․ «Ես տվյալ չունեմ՝ վարչապետը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, բայց որպես Գերագույն գլխավոր հրամանատար բնականաբար զեկուցվել է մտահղացման մասին և ստացվել է հավանությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում |
Նմանատիպ հոդվածներ
Ժամանակավորապես կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Նման որոշում կայացվեց կառավարության այս...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 15-...
Ինչ է կատարվում Արցախում․ Դավիթ Բաբայանը՝ իր և մյուս նախարարների աշխատանքից ազատման մասին
Քիչ առաջ տեղեկացրինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պ...
Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում, միևնույն ժ...