Ավտովթար Երևանում. «Toyota Land Cruiser»-ի ղեկին եղել է գեներալ Լևոն Մնացականյանը, դեպքի վայրում է նաև Օգանովսկին
Երևանում այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում բախվել են «Toyota Land Cruiser» և վրացական համարանիշներով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկությունով` «Toyota Land Cruiser»-ի ղեկին եղել է Լևոն Մնացականյանը։
Վթարի հետևանքով 1 մարդ է տուժել։ Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, արցախցի հայտնի գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին) և հրշեջ-փրկարարները։
Տուժածին մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ մեքենա է վթարվել, զոհ ունենք
Քիչ առաջ հայկական լրատվականներում տեղեկություն տարածվեց, թե ՊՆ մեքենա է վթարվել և զոհ ունենք։ Auroranews-ը լուրի իսկությ...
Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
Ինչ է պատմել Պեմզաշենի գործով ձերբակալված Վրույր Բարսեղյանը․ մանրամասներ՝ հարցաքննությունից․ ArmLur
Հայտնի է դարձել, թե Պեմզաշենում մորը եւ երկու երեխաներին դաժան կերպով սպանության գործով ձերբակալվածներից մեկն ինչ է պատմ...