Ինչ է պատմել Պեմզաշենի գործով ձերբակալված Վրույր Բարսեղյանը․ մանրամասներ՝ հարցաքննությունից․ ArmLur
Հայտնի է դարձել, թե Պեմզաշենում մորը եւ երկու երեխաներին դաժան կերպով սպանության գործով ձերբակալվածներից մեկն ինչ է պատմել իրավապահներին։
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այս պահին քրեական գործով դեպքի մասին իրավապահներին ողջ եղելությունը պատմել է ձերբակալվածներից միայն Պեմզաշենի բնակիչ Վրույր Բարսեղյանը: Նա նախաքննական մարմնում պատմել է, որ տուն է մտել գիշերը տան հիմնական դռնից եւ տան դուռը բաց է եղել: Զարինե Մելիքսեթյանի տուն են մտել գողության նպատակով, բայց երբ խառնաշփոթ իրավիճակ է եղել, տան անդամները դիմադրել են, նրանք կապել են ընտանիքի անդամներին, որից հետո էլ սեռական բռնի գործողությունների են դիմել:
Ի դեպ Auroranews-ին ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հաստատեց տեղեկությունը, որ ոճրագործները Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել:
Լրատվամիջոցը նշում, որ ըստ Վրույր Բարսեղյանի խոսքերի՝ նրանք իրենց գործողություները կատարելուց հետո տան հիմնական դռնից էլ դուրս են եկել ու հեռացել:
Լրատվականին հայտնի է դարձել, որ այս պահին քրեական վարույթով մյուս ձերբակալված անձը, որը Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է ՝ Արկադի Բարսեղյանը, հրաժարվում է ցուցմունք տալ եւ պատմել դեպքի մանրամասները: Ուշագրավ հանգամանք եւս ՝Վրույր Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի եւ հաշվառված է Հայաստանի հոգեբուժարաններից մեկում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել՝ տան բնակիչներ Զարինե Մելիքսեթյանը, նրա դուստր Կարինե Մելիքսեթյանը եւ նրա 8-ամյա որդին: Մի քանի օր շարունակ իրավապահները չէին կարողանում բացահայտել, թե ովքեր են ոճրագործները, որոնք դաժան կերպով սպանել էին տան անդամներին, սակայն նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվեցին եւ նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, խոստովանել է: