ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բանակում պետք է լրջագույն փոփոխություններ տեղի ունենան». Սարգսյան
Ուշ արթնացող, զորքի հետ պատրաստություն չանցնող սպաները պետք է նոր ձևով մոտենան ծառայությանը: Այս մասին ՀՀ ազգային ժողովում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Մեր բանակում պետք է լրջագույն փոփոխություններ տեղի ունենան: Մեր այն զինծառայողները, սպաները, ովքեր չեն մասնակցել ֆիզիկական ծառայությանը, առավոտյան ուշ են արթնացել, չեն անցել պատրաստության դասերը, այժմ պետք է վերանայեն իրենց ծառայության պայմաններն ու ձևը, և միայն սրա արդյունքում նրանք կկարողանան հանձնել այդ ատեստավորումը, ինչի արդյունքում աշխատավարձերը կբարձրանան»,-նշեց Սարգսյանը:
Հիշեցնենք` ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է պայմանագրային զինծառայողների համար սահմանել հավելավճար և դրա հաշվարկումը պլանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ԱԹՍ–ների դեմ լավագույն պաշտպանությունը ռուսականը չէ». Խաչատրյան
ԱԺ–ում լրագրողները պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանից հետաքրք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «1000 դրամ ծախսում են երեխեքը, շահում են 200-300 դրամ». Աղազարյանը խոսեց իր թոռների մասին
Թոռնիկներիս հետ գնում եմ զբոսանքի որևէ զբոսայգում: Այնտեղ կա այսպես կոչված շահումով խաղ հասկացողությունը: Այս մասին Ազգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես եմ» ծրագիրը արդեն իսկ բնականոն ավարտվում էր, որովհետև մենք չունենք շահառուներ. Պապիկյան
ԱԺ-ում մեկնարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այ սենց, որ առաջնագծում ծառայեիք, էնքան լավ կլիներ». Քոչարյան
Ազգային ժողովում մինչ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի սկսվելը լրագրողները Պաշտպան...